Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի կաթոլիկ արքեպիսկոպոս Բաշար Մաթթի Վարդան կոչ է արել ընդլայնել ռազմական գործողությունները <<Իսլամական պետություն >> խմբավորման գրոհայինների դեմ, որպեսզի կանգնեցվի այդ չարիքի տարածումը: << Ռազմական գործողություններ են անհրաժեշտ  Իսլամական պետություն խմբավորմանը կանգնեցնելու համար: Դա չարորակ ուռուցք է, որը պետք է հեռացնել: Հումանիստար օգնությունը պետք է շարունակվի, որպեսզի կարողանանք օգնել  Էրբիլում ապաստանած փախստականներին, որոնց թիվը գնալով մեծանում է>>- ասել էր արքեպիսկոպոսը և հավելել.<< հասկանում եմ, կարող է տարօրինակ թվալ, որ եպիսկոպոսը  զինված գործողությունների կոչ է անում, սակայն երբեմն անհրաժեշտ է նման  միջոցներ  ձեռք առնել, ինչպես այս դեպքում, երբ գործ ունենք Իսլամական պետություն կոչվող չարիքի հետ>> : Բաշար Մաթթի Վարդայի խոսքով մերձավորարևելյան տարածաշրջանում իսլամիստ գրոհայինները սպառնալիք են ոչ միայն քրիստոնյաների համար, այլ նաև սունի մուսուլմանների, եզդիների և վերջապես ողջ աշխարհի համար: