Եվրոպոլը նախազգուշացնում է, որ Փարիզի ահաբեկչություններից հետո իսլամիստ գրոհայինների կողմից ահաբեկչական նոր հարձակումներ են սպառնում  Եվրոպային: Այս մասին հայտարարել է  Եվրոպոլի ղեկավար Ռոբ Ուենրայթը: << Ներկայումս Եվրոպան բախվել է  վերջին տաս տարիների  ահաբեկչական ամենալուրջ  սպառնալիքի հետ>>-ասված է նաև  Եվրոպոլի  պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում: Եվրոպայի ոստիկանական այս կառույցի կարծիքով  <<Իսլամական պետություն>>  խմբավորման գործունեությունը ընդարձակվում է`դառնալով  միջազգային և ձեռք է բերում   հատուկ նշանակության միջազգային ուժերի հարձակումների ոճը: << Օտարերկրյա  գրոհայինների թվի մեծացումը  նոր մարտահրավերներ է  ստեղծում Եվրամիության անդամ պետությունների համար: Առաջիկայում ահաբեկչական նոր հարձակումներ  կարող են իրականացվել  : Եվրամիությունը  պետք է  ուժեղացնի   պատասխան միջոցները  ահաբեկչական ցանցերի  հանդեպ, ինչպես նաև  վերանայի   սպառնալիք հասկացության ռազմավարությունը>>-ասված է Եվրոպոլի հայտարարությունում: