Եվրոպայի մուսուլմաններին նվիրված հանդիպում Շվեյցարիայում

//Եվրոպայի մուսուլմաններին նվիրված հանդիպում Շվեյցարիայում

Եվրոպայի մուսուլմաններին նվիրված հանդիպում Շվեյցարիայում

Եվրոպայի եպիսկոպոսական  կոնֆերանսների  խորհուրդը  ֆինանսավորել էր  եռօրյա հանդիպումը, որը կայացել էր Շվեյցարիայի  սուրբ Մավրիկիոսի  աբբայությունում: Հանդիպումը նվիրված էր  Եվրոպայում բնակվող մուսուլմանների խնդիրներին: Միջկրոնական երկխոսության հարցերով  Պապական խորհրդի  նախագահ, կարդինալ Ժան Լուի Տորանը իր ելույթում անդրադարձել էր  Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հալածանքներին և ասել.<<Ներկայումս երկխոսությունը անհրաժեշտ է քան երբևէ: Քանի որ  մուսուլմանների մեծ մասը  իրեն մեղավոր չի ճանաչում կատարվող վայրագությունների համար: Հալածանքների պայմաններում էլ երկխոսության զարգացումը  կարող է դառնալ հույսի նշան>>: Իր խոսքը կարդինալ Տորանը ավարտել էր  հետևյալ հարցադրումով.<<Ինչպես  պետք է վարվի  մուսուլմանը` միաժամանակ մնալով  եվրոպացի>>:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն