Բռնի կերպով  մուսուլման դարձած հայերը  զանգավածաբար վերադառնում են քրիստոնեությանը

//Բռնի կերպով  մուսուլման դարձած հայերը  զանգավածաբար վերադառնում են քրիստոնեությանը

Բռնի կերպով  մուսուլման դարձած հայերը  զանգավածաբար վերադառնում են քրիստոնեությանը

<<Linga>> կայքի տեղեկացմամբ  իսլամ ընդունած թուրքահայերի սերունդները  զանգավածաբար վերադառնում են քրիստոնեությանը: <<Ակոս>> շաբաթաթերթում տպագրված հոդվածի համաձայն  հայկական ծագում ունեցող մուսուլմանների քրիստոնեության դառնալու հաճախակի դարձած դեպքերը  վկայում են, որ նրանց մոտ պահպանվել է  խորը հիշողությունը իրենց  նախնիների հավատի վերաբերյալ: Տեղեկացվում է, որ մայիսի 9-ին Թուրքիայում  սուրբ Ստեփանոսի տաճարում  մկրտվել են դերսիմցի 12 հայեր, ովքեր իմանալով ճշմարտությունը իրենց ծագման մասին  անմիջապես ընդունել էին քրիստոնեությունը: Փորձագետների կարծիքով սկսվել է  մուսուլման հայերի քրիստոնեության դառնալու  գործընթացը: Դոկտոր Ջորջեթ Ավագյանը Լինգա կայքին տված հարցազրույցում  ասել էր.<<Բռնի կերպով  մուսուլման դարձած հայերի թոռները  սկսել են  գիտակցել իրենց ժողովրդի պատմության էությունը  և տասնյակներով  վերադառնում են  իրենց հարազատ քրիստոնեությանը>>:Ավագյանը օրինակ էր բերել  թուրքահայերի մի խմբի, ովքեր հատուկ  Երուսաղեմ էին այցելել, որպեսզի մկրտվեին հայկական եկեղեցում: << Նրանք չէին վախեցել այդ մասին հրապարակայնորեն հայտարարել և դա շատ կարևոր է>>-եզրափակել էր Ջորջեթ Ավագյանը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն