Արևմուտքը պատասխանատու է Սիրիայում շարունակվող արյունահեղության համար

//Արևմուտքը պատասխանատու է Սիրիայում շարունակվող արյունահեղության համար

Արևմուտքը պատասխանատու է Սիրիայում շարունակվող արյունահեղության համար

Պաղեստինի ուղղափառ համայնքի առաջնորդ, միտրոպոլիտ Աթալա Հաննան հայտարարել է, որ  Սիրիայում գործող իսլամական հանցագործխմբավորումներին  աջակցող պետությունները  պատասխանատվություն են կրում այդ երկրում շարունակվող արյունահեղության համար: Միտրոպոլիտը նշել է, որ Արևմուտքը Մերձավոր Արևելքում  խրախուսում է  ահաբեկչական խմբավորումների գործունեությունը: Աթալա Հաննան  Եվրոպայի բոլոր եկեղեցիներին  կոչ է արել  բարոյական և  հումանիտար օգնություն  տրամադրել սիրիացի գաղթականներին, ովքեր ստիպված են եղել  հեռանալ հարազատ վայրերից իսլամիստների վայրագություններից փրկվելու համար: Նա նաև դիմել էր համաշխարհային հանրությանը `կոչ անելով  համագործակցել  Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում տեղ գտած ահաբեկչությունը և ծայրահեղականությունը  ոչնչացնելու համար, վերականգնելու այդ տարածաշրջանի  կայունությունը և անվտանգությունը,  ինչը   կխթանի սիրիացի գաղթականների վերադարձը:

 

By | 2015-09-03T13:06:23+00:00 September 3rd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն