Ավետարանական օր Գերմանիայում

//Ավետարանական օր Գերմանիայում

Ավետարանական օր Գերմանիայում

Գերմանիայի  Շտուտգարդ քաղաքում հունիսի 3-ից 7-ը  35-րդ անգամ կայացել է  Եկեղեցական ավետարանական  օրը, որը հավաքել էր քրիստոնեական տարբեր հարանվանությունների   գրեթե 97  հազար ներկայացուցիչների: Ներկա էին նաև քաղաքական հայտնի գործիչներ: Միջոցառման  օրերին  մասակիցները ոչ միայն ուսումնասիրել   և քննարկել  էին Աստվածաշունչը, այլ նաև անդրադարձել էին  արդի աշխարհի զանազան խնդիրների: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը, կանցլեր Անգելա Մերկելը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսել էին ժամանակակից տարբեր  հիմնախնդիրների մասին: Քննարկվել էին պատերազմի,  ընտանիքի, կրոնական երկխոսության, կլիմայի փոփոխության և այլ հարցեր: Միջոցառման մասնակիցներին կոչ էին արել  ավելի հետևողական լինել քաղաքականության ոլորտում, որպեսզի աշխարհում ավելանա   արդարությունը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն