Օգոստոսի 24-ին Լահորի դատարանը բավարարել է Ասիա Բիբիի հոր` Սորան Մասիհի բանտում դստերը այցելելու խնդրանքը: Աստվածանարգության կեղծ մեղադրանքով 2010 թվականին մահապատժի դատապարտված հինգ երեխաների մայր Ասիային պահում են Մուլթան քաղաքի բանտում: Այս տարվա հուլիսին Պակիստանի Գերագույն դատարանը հաստատել էր  դատավճիռը բողոքարկելու Ասիա Բիբիի իրավունքը և մահապատժի իրականացումը կասեցվել է: Սա առաջին անգամ է, որ նրա հորը թույլատրել են այցելել բանտ: Ոչ շատ հաճախ թույլատրում են  Ասիային այցելել ամուսնուն, երեխաներին և  փաստաբանին: