Associated Press-ի տեղեկացմամբ`  ԱՄՆ-ի Եպիսկոպոսական  եկեղեցին որոշել է ետ չմնալ նախագահ Բարաք Օբամայից, ով իր հավանությունն է տվել միասեռ ամուսնություններին, իսկ վերջերս էլ  երկրի ողջ տարածքում օրինականացվել են   միասեռ ամուսնությունները: Սոլտ Լեյք Սիթիում կայացած հանդիպման ժամանակ Եպիսկոպոսական եկեղեցու գլխավոր կոնվենցիայի բոլոր անդամները  կողմ էին քվեարկել, որպեսզի  քահանաները   կատարեն միասեռ ամուսնությունների արարողությունը: Բացի դա  կոնվենցիայի  որոշումով հարսանեկան արարողության ժամանակ  չեն օգտագործելու  ամուսին  և կին բառերը, այլ օգտագործելու են <<ամուսնական զույգ>> արտահայտությունը:  Փաստորեն ընդունված այս  որոշումները  հաստատեցին  այն պրակտիկան, որը երկար ժամանակ  կիրառվում էր   ԱՄՆ-ի Եպիսկոպոսական եկեղեցում, սակայն պաշտոնապես չէր հաստատվել ղեկավարության կողմից: