Մի խումբ ակտիվիստներ  ծրագրել են հավաքել  200 հազար դոլար`օգնելու քրիստոնյա հրուշակագործ Ջեկ Ֆիլիպսին, ով հրաժարվել էր հարսանեկան տորթի պատվեր ընդունել միասեռ զույգից, ինչ համար դատարանը նրան մեղադրել էր միասեռ զույգի հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորելու համար: Դատարանը Ֆիլիպսին արգելել էր  մերժել նման պատվերները, հակառակ դեպքում  կփակեն նրա բիզնեսը: Հալածանքներից և դատական հայցերից խուսափելու համար Ջեկ Ֆիլիպսը մեկ տարուց ավելի է դադարեցրել է տորթեր պատրաստել, ինչի հետևանքով նրա եկամուտը կրճատվել է 40%-ով: Դատարանում քրիստոնյա հրուշակագործը հայտարարել էր, որ երբեք չի պատրաստել տորթեր այնպիսի ատրիբուտներով, որոնք վիրավորում են իր քրիստոնեական հավատը:  20 տարուց ավելի հրաժարվել է տորթեր պատրաստել  ֆաշիստական, սատանիստական, կու կուքս կլանական և այլ խորհրդանիշներով, որոնք դեմ  են իր հավատքին: Իսկ միասեռ զույգին նա պատասխանել էր, որ ինքը ամուսնություն է համարում  միությունը տղամարդու և կնոջ միջև, ուստի չի կարող տորթ պատրաստել նրանց համար:Դրա փոխարեն նա առաջարկել էր այլ թխվածքներ: Այդ դեպքից հետո Ֆիլիպսին սկսել են հալածել. զանգում են,  վիրավորում, սպառնում սպանել նրան, աշխատակիցներին, ընտանիքի անդամներին:  Ջեկ Ֆիլիպսին պաշտպանում է <<Ազատության պաշտպանության միությունը>>: Միությունը հայտարարել է, որ << ամերիկյան ազատությունը>> հենց նրանում է, որ  մարդը իրավունք ունի ընտրություն կատարել և  չընդունել այն ամենը, ինչը հակասում է նրա հավատին և համոզմունքներին: