Ալաբամա նահանգում դադարեցրել են ամուսնական թույլտվություններ տալ միասեռ զույգերին

Գլխավոր/Նորություններ/Ալաբամա նահանգում դադարեցրել են ամուսնական թույլտվություններ տալ միասեռ զույգերին

Ալաբամա նահանգում դադարեցրել են ամուսնական թույլտվություններ տալ միասեռ զույգերին

Charisma News-ի համաձայն ամերիկյան Ալաբամա նահանգի  Գերագույն դատարանի նախագահ Ռոյ Մուրը  դատավորներին կարգադրել է  դադարեցնել միասեռ զույգերին ամուսնական լիցենզիաներ տալը` չնայած նախորդ տարի  ԱՄՆ-ի Գերագույն դատարանի ընդունած որոշմանը: Ռոյ Մուրի այս որոշումը  անմիջապես քննադատության ենթարկվեց   համասեռամոլ ակտիվիստների  և իրավունքի ոլորտի տարբեր փորձագետների կողմից, ովքեր պնդում են, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանի  կողմից միասեռ ամուսնությունները օրինականացնող վճռի  ընդունումը  միասեռ զույգերին  իրավունք է տալիս  ամուսնություններ գրանցել  երկրի բոլոր 50 նահանգներում:  Ի պատասխան քննադատությունների`Ռոյ Մուրը հայտարարել էր, որ  Ալաբամա նահանգի  Գերագույն դատարանը  դեռևս որոշում չի կայացրել, թե ինչպես պետք է վերաբերվի ԱՄՆ-ի Գերագույն դատարանիկողմից հաստատված  միասեռ ամուսնությունները օրինականացնող վճռին: Ռոյ Մուրի կարգադրության հաջորդ օրն արդեն  առնվազն երեք  բաժիններում  ծառայողները  մերժել էին  ամուսնության թույլատրություն տալ  միասեռ զույգերին:

By | 2016-01-11T13:28:36+00:00 January 11th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն