Այստեղ խոսվում է Հակոբի մասին: Երբ Հակոբը գնաց Լաբանի մոտ, ոչինչ չուներ: Սակայն գրված է, որ նա խիստ շատ աճեց, հոտեր, ծառաներ, հարստություն ունեցավ: Տերը նրան գերբնական բարգավաճում տվեց, որովհետև նա հետևեց Տիրոջը:
Սակայն Հակոբի օրհնության գաղտնիքը միայն դա չէր: Նրա հաջողությունը նաև հեզության և խոնարհության մեջ էր: Նա ոչ միայն լսում էր Տիրոջը, այլև սրտանց ծառայում էր Լաբանին` առանց ըմբոստանալու և հակառակվելու: Լաբանն ամեն ինչ անում էր, որ Հակոբը չօրհնվի: Սակայն ինչ խոչընդոտ էլ դնում էր նրա առջև, միևնույն է, Հակոբը հաղթահարում էր և միշտ օրհնված էր լինում: Մենք կարդում ենք, թե ինչպես նա հետագայում օրհնված ազգ դարձավ:
Հավատացած եմ, որ եթե մենք էլ հետևենք Տիրոջը, մեծ հաջողություններ կունենանք: Դրա մասին գրված է Երկրորդ Օրինաց 28-րդ գլխում:
Սիրելինե’ր, եթե իրականում ուզում եք Հակոբի պես բարձրանալ, խիստ շատ աճել և հարստանալ, քայլե’ք Տիրոջ հետևից, եղե’ք հեզ ու խոնարհ: Այդ ժամանակ ոչ միայն դուք, այլ նաև ձեր ընտանիքն ու ցեղը կօրհնվի, կաճի և կզորանա: Հիշե’ք, որ առաջին հերթին մարդուն փրկություն է պետք, իսկ հետո մնացածն էլ կտրվի: Ամե’ն:
Աղբյուր՝ Wolarm.org