Նորություններ

Ավստրալիան խստացնում է պայքարը արմատական իսլամիստների դեմ

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտը հայտարարել է, որ երկրի կառավարությունը  օրենքի նախագիծ է մշակում, համաձայն որի քաղաքացիությունից կզրկվեն այն մարդիկ, ովքեր Մերձավոր Արևելքում կռվում են իսլամիստ գրոհայինների շարքերում: Օրենքում նախատեսված միջոցները վերաբերում են  նաև այն իսլամիստներին, ովքեր հանցագործություններ կգործեն Ավստրալիայի տարածքում: Պաշտոնական տվյալների համաձայն  Իրաքում և Սիրիայում արմատական իսլամիստների շարքերում կռվում են  Ավստրալիայի ավելի քան հարյուր [...]

By |2015-05-28T12:29:48+04:00May 28th, 2015|Նորություններ|0 Comments

Քրիստոնյա և մուսուլման հոգևոր առաջնորդների հանդիպում

Դեթրոյթում  կայացել է քրիստոնյա և մուսուլման հեղինակավոր հոգևորականների հանդիպումը, որը նախաձեռնել էր  ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Բիլալ Կապալանին: Հանդիպման ժամանակ, որին  մասնակցել էին հոգևոր 20  առաջնորդներ, նախագահել էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը: Հանդիպման գլխավոր թեման էր Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների պայմաններում  քրիստոնյաների և մուսուլմանների միմյանց  աջակցելու հարցը: Մասնակիցները խոսել  էին  մասնավորապես <<Իսլամական պետություն>>  տխրահռչակ [...]

By |2015-05-28T12:30:00+04:00May 28th, 2015|Նորություններ|0 Comments

 Վատիկանը վշտացած է Իռլանդիայի հանրաքվեի արդյունքից

  Financial Times-ի տեղեկացմամբ ` Վատիկանը  վշտացած է, որ  Իռլանդիայում կայացած հանրաքվեի արդյունքում օրինականացվեց միասեռ ամուսնությունը: Վատիկանի պաշտոնական դիրքորոշումը ներկայացրել է  պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը: Նա Իռլանդիայի հանրաքվեն անվանել է << մարդկության պարտությունը>>:  << Ես շատ վշտացած եմ հանրաքվեի արդյունքով: Սա ոչ միայն քրիստոնեության սկզբունքների  պարտություն է, այլ նաև  մարդկության>>-հայտարարել է կարդինալը:

By |2015-05-28T12:28:25+04:00May 28th, 2015|Նորություններ|0 Comments

  Իռլանդիան օրինականացրեց միասեռ ամուսնությունները

Մայիսի 24-ին Իռլանդիայում կայացած հանրաքվեի արդյունքում  ձայների մեծամասնությամբ օրինականցվեց միասեռ ամուսնությունները:Կողմ էր քվեարկել բնակչության 62%-ը, իսկ դեմ`37%-ը: Փաստորեն  Իռլանդիան դարձավ առաջին երկիրը, որտեղ համասեռամոլ ամուսնությունները  օրինականցվեց համաժողովրդական քվեարկությամբ: Մինչ դա Եվրամիության երկրներում այդ որոշումը ընդունում էին խորհրդարանների մակարդակով:Իռլանդիայում  հանրաքվեին մասնակցել էր մոտ 2միլիոն մարդ: Տեղեկացնենք, որ 20 տարի առաջ  համասեռամոլությունը այդ երկրում   քրեական հանցագործություն էր [...]

By |2015-05-28T12:27:55+04:00May 28th, 2015|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ի մեթոդիստական եկեղեցին համաձայն է  համասեռամոլ քահանաների

Christian Post–ի համաձայն` ԱՄՆ-ի Միացյալ մեթոդիստական եկեղեցին  ծրագրում է  փոփոխություններ կատարել  միասեռ ամուսնությունների հարցում  ունեցած իր դարավոր պրակտիկայում: Եկեղեցիների խորհուրդը արդեն հավանություն է տվել կանոնադրության մեջ փոփոխություններին, որոնց համաձայն  քահանաները կարող են ամուսնացնել միասեռ զույգերին, իսկ համասեռամոլները կարող են ծառայել եկեղեցում: Այս որոշումը պետք է հաստատի  Գլխավոր կոնֆերանսը, որը կայանալու է հաջորդ տարի: Կրոնի հարցերով [...]

By |2015-05-26T08:43:19+04:00May 26th, 2015|Նորություններ|0 Comments

Բ. Օբաման մտահոգված է հակահրեականության աճով

Reuters-ի տեղեկացմամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  խոր մտահոգություն է հայտնել  ողջ աշխարհում հակահրեականության աճի վերաբերյալ: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնի սինագոգում  մայիսի 22-ին  կայացած արարողության ժամանակ: <<Վերջին տարիներին  մենք  տագնապով ականատես ենք դառնում հակահրեականության աճին աշխարհի այն մասերում, որտեղ մի քանի տարի առաջ նույնիսկ անհնար էր դա պատկերացնել>>- ասել էր Օբաման: Նա նշել էր, [...]

By |2015-05-26T08:41:57+04:00May 26th, 2015|Նորություններ|0 Comments

Մահապատժի դատավճիռ Պակիստանում

Պակիստանի դատարանը մահապատժի է դատապարտել 106 մարդու, ովքեր մասնակից  են քրիստոնյա ամուսինների դաժան սպանությանը: Դատարանը հաստատել է, որ  անցյալ տարի Կոտ Ռադա  Կիշեն քաղաքում երեք աստվածաբան մուսուլմաններ  սադրել էին ամբոխին հաշվեհարդար տեսնել  Մեսիխ ամուսինների հետ այն բանից հետո, երբ նրանք տանը գտել էին Ղուրանի այրված թերթեր: Մոտ 400  մարդուց բաղկացած ամբոխը ծեծել էր ամուսիններին,պահանջել իսլամ [...]

By |2015-05-26T08:39:46+04:00May 26th, 2015|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը բարձր է գնահատել իրավապահների աշխատանքը

Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը  վերջերս Վատիկանում ընդունել էր ծառայությունը կատարելիս զոհված  իտալացի վեց հարյուր ոստիկանների հարազատներին: Պապը իր խոսքում բարձր է գնահատել  իրավապահների աշխատանքը: Նա հատկապես նշել  է բռնության և կաշառակերության դեմ մղվող պայքարում  ոստիկանների ցուցաբերած արիությունը, նրանց պարտքի  և կարգապահության զգացումը, ինչպես նաև ինքնազոհողության ոգին:  << Ոստիկանական ծառայությունը առաքելություն է >>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը: [...]

By |2015-05-26T08:38:18+04:00May 26th, 2015|Նորություններ|0 Comments

Առևանգված ղպտիներին ազատագրել են

Եգիպտոսի ոստիկանները ազատագրել են Էլ Մինիա նահանգում իսլամիստների կողմից առևանգված երիտասարդ չորս ղպտիների: Հանցագործները նրանց պահել էին լեռնային տեղանքում: Ոստիկանական գործողությունների ժամանակ հաջողվել է ձերբակալել առևանգողներից երկուսին : Ղպտի երիտասարդները պատմել են, որ իրենց ծեծում էին և սպառնում սպանել, եթե չվճարեն 600 հազար եգիպտական ֆունտ ( մոտ 70հազար եվրո) փրկագին:

By |2015-05-22T11:32:14+04:00May 22nd, 2015|Նորություններ|0 Comments

Քրիստոնյաները ամենահալածվող կրոնական խումբն են աշխարհում

ԵԱՀԿ-ի շրջանակներում   քրիստոնյաների հանդեպ անհանդուրժողականության հարցերին նվիրված հանդիպման ժամանակ  Վատիկանի ներկայացուցիչ, մոնսինյոր Յանուշ Ուրբանչիկը հայտարարել էր, որ քրիստոնյաները ամենահալածվող  կրոնական խումբն է  ամբողջ աշխարհում: Նրա խոսքով ամենադաժան հալածանքների են ենթարկվում Մերձավոր Արևելքի քրիստոնյաները, սակայն Եվրոպայում  առկա  հակաքրիստոնեական  տրամադրությունները ևս լուրջ  մտահոգության  տեղիք են տալիս: <<Իրավական  միտումները Եվրոպայում  վկայում են   կրոնի, կրոնական հաստատությունների և դրանց  հասարակական  [...]

By |2015-05-22T11:31:28+04:00May 22nd, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top