Քրիստոնեական ուսմունքը չի կարող արդարացնել համասեռամոլությունը
Հնագույն և ազդեցիկ ուղղափառ եկեղեցիներից մեկի` Կիպրոսի Ոււղափառ եկեղեցու սինոդը հանդես է եկել հայտարարությամբ, որում արտահայտել է իր վերաբերմունքը միասեռ ամուսնությունների օրինականացման վերաբերյալ: Եկեղեցու հոգևոր առաջնորդները նշել էին, որ չեն ցանկանում իրենց դիրքորոշումը պարտադրել հասարակությանը, սակայն իրենց մտքերը և առաջարկությունները ցանկանում են հասցնել հավատացյալ ժողովրդին: <<Քրիստոնեական ուսմունքը չի կարող արդարացնել համասեռամոլությունը և միասեռ կապերը: Պողոս [...]
Ադվենտիստների եկեղեցին մերժել է ձեռնադրել կանանց
Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու գերագույն կոնֆերանսը դեմ է քվեարկել կանանց հովվական ծառայության համար ձեռնադրմանը: Քվեարկության ժամանակ 2362 ներկաներից 977-ը կողմ էին քվեարկել, իսկ դեմ` 1381-ը: Նշենք, որ հովվական ծառայության համար կանանց ձեռնադրման հարցը բազմիցս բարձրացվել է Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցում, իսկ այդ հարցը ուսումնասիրելու համար ստեղծվել էին հատուկ կոմիտեներ, որոնցից վերջինը գործել էր 2010-2015թվականներին:
Հռոմի Պապը քրիստոնյաների հալածանքները ցեղասպանություն է անվանել
Հռոմի Պապ Ֆրանցիսկ-ը Բոլիվիայի Սանտա Կրուս քաղաքում ելույթ էր ունեցել ժողովրդական շարժումների միջազգային II հանդիպման ժամանակ: Իր ելույթում Պապը մեր ժամանակներում իրականացվող քրիստոնյաների հալածանքները ցեղասպանություն է անվանել : <<Սարսափով տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում և աշխարհի մյուս վայրերում Հիսուսին հավատալու համար քրիստոնյաները ենթարկվում են դաժան հալածանքների, բռնությունների, խտրական վերաբերմունքի>>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը: Նա դատապարտել էր [...]
Ի. Նիկիտինը բողոքել է սատանայի արձանը տեղադրելու ծրագրի դեմ
Քրիստոնեական եկեղեցիների <<Քրիստոնյաների միություն>> ասոցիացիան բողոքել է ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում սատանայի արձանը տեղադրելու ծրագրի դեմ: ԶԼՄ-ների տեղեկացմամբ`չնայած քաղաքի եկեղեցիների և բնակիչների բողոքներին <<Սատանայի եկեղեցին>> պլանավորել է արդեն հուլիսի 25-ին տեղադրել սատանայի մեկ տոննա կշռող բրոնզե արձանը: Քրիստոնեական եկեղեցիների ասոցիացիայի նախագահ Իգոր Նիկիտինը ասոցիացիայի անդամ եկեղեցիների առաջնորդների հետ միասին բողոքել են արձանի տեղադրման դեմ: <<Մենք ` [...]
Իսլամիստները սպառնացել են սպանել Ասիա Բիբիին
Պակիստանի իսլամիստները երդվել են սպանել քրիստոնյա Ասիա Բիբիին, անգամ եթե դատարանը նրան արդարացնի: Այս մասին տեղեկացրել է Ասիայի ամուսինը: Հիշեցնենք, որ հինգ երեխաների մայր Ասիա Բիբիին աստվածանարգության մեղադրանքով դատապարտել են մահապատժի: Նրա հարազատները և իրավապաշտպանները հաստատում են, որ այդ մեղադրանքը կեղծ է: Քրիստոնյա այս կնոջը ազատ արձակելու կոչ են արել քաղաքական տարբեր գործիչներ, իրավապաշտպան կազմակերպություններ, [...]
Թբիլիսիում բողոքել են Արևմուտքից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեության դեմ
InterPressNews-ի տեղեկացմամբ` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում << Միջազգային թափանցիկություն–Վրաստան>> կազմակերպության գրասենյակի առջև հոգևորականությունը և մի քանի թեմերի անդամները խաղաղ ցույց – աղոթք են անցկացրել: Մասնակիցները պահանջում էին արգելել հակապետական կազմակերպությունները: <<Ուղղափառ ծնողների միության>> համանախագահ, ակցիայի մասնակից Ավթանդիլ Ունգիաձեն լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արևմուտքի կողմից ֆինանսավորվող մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ աջակցում են այլասերվածության տարածմանը [...]
Սիրիայում գրոհայինները հավաքագրում են երեխաների
<<Իսլամական պետություն>> խմբավորման անդամները այս տարվա սկզբից մինչ օրս Սիրիայում հավաքագրել են ավելի քան հազար երեխայի: Այս մասին տեղեկացնում է Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը: Իրավապաշտպանների տվյալներով երեխաներին հավաքագրում են հատուկ գրասենյակների միջոցով, որոնք գտնվում են Խոմս և Խամա նահանգներում: Երեխաներին օգտագործում են նաև որպես մահապարտների: Վերջին մի քանի օրերի ընթացքում անչափահաս մահապարտները պայթեցրել էին [...]
Իսլամիստ գրոհայինների հերթական վայրագությունը
<<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները ևս մեկ պատմական հինավուրց տաճար են պայթեցրել Իրաքի Մոսուլ քաղաքում: <<Օգնող մայր>> տաճարի պայթեցման ժամանակ զոհվել են հարևանությամբ գտնվող 4 երեխաներ: Տաճարը ավելի քան հազար տարեկան էր և գտնվում էր քաղաքի կենտրոնում: Նշենք, որ իսլամիստ գրոհայինները Մոսուլ քաղաքը գրավել են անցյալ տարվա հունիսին, երբ իրաքյան բանակը արագորեն լքել էր քաղաքը: Մեկ [...]
Աուդիո Աստվածաշնչեր ամերիկացի զինվորների համար
<<Հավատը լսելուց է >> ընկերությունը ավելի քան 530 հազար թվային աուդիո Աստվածաշնչեր է տրամադրելու ամերիկյան զինված ուժերին: Այս մասին տեղեկացնում է invictory.com կայքը: Աուդիո Աստվածաշունչը, որ չափերով հավասար է մաստակի տուփի, կոչվում է BibleStick: Նրանում ընդգրկված է Նոր Կտակարանը և հատուկ ընտրված սաղմոսներ: Աուդիո Աստվածաշունչը հարմար է պահել զինվորական համազգեստի գրպաններում, բավականին ամուր է և [...]








