Աստված …. ներիր
Ներիր, որ անիծել ենք մեր երկիրը,
Ներիր, որ ամեն տարի հռչակում ենք կապիկի,տառականի ու հիմարության տարի ու չենք հռչակում Աստծո տարի:
Ներիր, որ երես ենք թեքել օրհնությւններից,բերաններս ենք առել ,թե<<Երկիրը Երկիր չի>> ու անիծում ենք մեր հողը:
Ներիր, որ մոռացել ենք ինչերից ես մեզ ազատել մեզ,Դու ապրեցրել ես մեզ:
Ներիր ՍՏԵՂԾՈՂ, որ ստեղծվածները քո դեմ են դուրս գալիս ու ասում ՝ թե չկաս,
Ներիր ,որ երբեմն վախից ենք աղոթում ,այլ ոչ` հավատքից:
Ներիր, որ քեզ մենակ զատիկին ենք ՔԵԶ հիշում ,իսկ մնացած օրերին հպարտ ասում. ՙՙԵս չեմ խորանում՚՚,
Ներիր մեզ ՍՏԵՂԾՈՂ , որ չենք խորանում հավատքի մեջ , որ ճանաչենք քեզ ու ձայնդ լսելի լինի մեզ ու ձեռքդ մեզ վրա լինի:
Ներիր Բարձրյալ …. ու ասում ենք ՙՙԱստված պահապան՚՚ մենակ էն ժամանակ երբ պետք Է, որ մեզ պահպանես:
Ներիր ,որ չենք հասկացել ինչեր ենք արել. չարացած ու հպարտ ենք ապրել:
ՆԵՐԻՐ ՄԵԶ ՏԵՐ:
Մարիամ Դանիելյան
Աղբյուր՝ Faith-book.info