Բանտում դաժան ծեծի են ենթարկել Սաիդ Աբեդինիին
Իրանում բանտարկված ԱՄՆ-ի քաղաքացի, ծագումով իրանցի քրիստոնյա հովիվ Սաիդ Աբեդինիին հերթական անգամ դաժան ծեծի են ենթարկել բանտակիցները: Միջամտել են բանտի հսկիչները: Հիշեցնենք, որ Աբեդինին Իրանում ձերբակալվել է 2013 թվականի հունվարին և քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով դատապարտվել 8 տարվա բանտարկության: Նա գտնվում է Ռաջայ Շահրի կոչվող բանտում, որտեղ պահում են ամենավտանգավոր և դաժան հանցագործների: Հովիվը բազմիցս ենթարկվել [...]






