Daily Archives: September 2, 2015

Հովիվ Այլենդ. աթեիստները պատասխան են փնտրում իրենց հարցերին

Նյու Ջերսի քաղաքից հովիվ Դևիդ Այլենդը Christian Post-ին տված հարցազրույցի ժամանակ  ասել է, որ աթեիստները մերժելով Աստծո գոյությունը, իրականում  պաշտպանվում են, որպեսզի  ոչ ոք չիմանա կյանքի իմաստի իրենց փնտրտուքի մասին: Հովիվ Այլենդը նախկինում  աթեիստ է եղել: Քսան տարեկանում  նա գտել էր Հիսուսին: << Ես հիշում եմ այդ օրը: 1982թվականի հուլիսի 6-ի  երեկոյան ժամը 10-ն էր: [...]

By |2015-09-02T11:50:33+04:00September 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Թուրքիան մտադիր է Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի

Հունական լրատվամիջոցների համաձայն` Թուրքիայում ընթացող նախընտրական կամպանիայի ժամանակ որոշ քաղաքական գործիչներ  դարձյալ առաջարկել են ուղղափառության խորհրդանիշ համարվող   Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել: Թուրքական մամուլը  հայտնում է, որ  մշակույթի և զբոսաշրջության նախարար  Յալչին Թոփչուն հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ  հայտարարել էր, որ  օրակարգում դրված է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը:  Թուրք նախարարը հիշեցրել էր, որ Մեհմեդ [...]

By |2015-09-02T11:48:39+04:00September 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Վաշինգտոնում կառուցում են Աստվածաշնչի թանգարան

Վաշինգտոնում սկսել են կառուցել  Աստվածաշնչի  թանգարանը, որը ամենամեծն է լինելու աշխարհում: Թանգարանի և Իսրայելի հնությունների վարչության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն  թանգարանում ցուցադրվելու են Իսրայելում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված  գտածոները: <<Մեր նպատակն է  Աստվածաշնչի  մասին պատմել այնքան հետաքրքիր, որ մարդիկ ժամեր շարունակ  մնան թանգարանում>>-ասել էր Աստվածաշնչի թանգարանի հիմնադիր  Սթիվ Գրինը: Նրա ընտանիքին է պատկանում աստվածաշնչյան [...]

By |2015-09-02T11:46:17+04:00September 2nd, 2015|Նորություններ|0 Comments

ԱՄՆ-ում քրիստոնեական նոր ֆիլմ են ցուցադրել

Christian Post-ի տեղեկացմամբ`օգոստոսի 28-ին  ԱՄՆ-ում կայացել է << Պատերազմի սենյակ>> ֆիլմի  պրեմիերան: Ցուցադրության առաջին երեք օրերին ֆիլմը հավաքել է 11միլիոն դոլար: Կինոնկարի ռեժիսորներն են Ալեքս և Սթիվեն Կենդրիկ եղբայրները:  Ֆիլմը պատմում է աղոթքի զորության մասին և այն ազդեցության, որ աղոթքը ունենում է ընտանիքի,  երեխաների դաստիարակության, կարիերայի, բարեկամության և կյանքի այլ ոլորտներում: << Փառք Աստծուն ամեն [...]

By |2015-09-02T11:45:11+04:00September 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Ամերիկուհին մերժում է գրանցել միասեռ ամուսնությունները

BBC-ի համաձայն`ԱՄՆ-ի Գերագույն դատարանը  Կենտուկի նահանգի ամուսնությունների գրանցման բաժնի աշխատակցուհի Կիմ Դևիսին, ով հրաժարվում է գրանցել միասեռ ամուսնությունները, պարտադրել է կատարել օրենքը և գրանցել նման ամուսնությունները: Դևիսը հայտարարել էր, որ քրիստոնեական հավատքը իրեն թույլ չի տալիս  ընդունել  միասեռ ամուսնությունները և գրանցել: Դատարանը չէր ընդունել այդ փաստարկը: Դատատարանի վճիռը  վերջնական է և բողոքարկման ենթակա չի: Նշենք, [...]

By |2015-09-02T11:42:12+04:00September 2nd, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top