Daily Archives: July 27, 2015

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պայքարելու է իսլամական ծայրահեղականության դեմ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը խոստացել է  աջակցել  ոչ ծայրահեղական մուսուլմաններին և այդ կերպ պայքարել  երիտասարդության շրջանում ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ:  Ծայրահեղականության դեմ  պայքարին նվիրված իր ելույթում վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ  մուսուլմանները կառավարության հետ միասին կարող են դիմակայել  ահաբեկչության սպառնալիքին: Վարչապետը իր մտահոգությունն էր հայտնել իսլամիստ ահաբեկիչների շարքերում կռվելու համար Սիրիա և Իրաք մեկնող երիտասարդ

Պակիստանի նախկին նախարարը համոզված է, որ Ասիա Բիբիին ազատ կարձակեն մոտ ապագայում

Asianews-ի տեեկացմամբ` Պակիստանի Կրոնական փոքրամասնությունների հարցերով նախկին նախարար Պոլ Բհատին մեկնաբանել է մահապատժի դատապարտված Ասիա Բիբիի գործը  վերանայելու մասին  երկրի Գերագույն դատարանի ընդունած որոշումը:  Բհատին, ով  ներկայումս Պակիստանի  Կրոնական փոքրամասնությունների միության  նախագահն է, համոզված է, որ  Ասիային ազատ կարձակեն մոտ ապագայում: << Դատարանի որոշումը  դրական քայլ է ոչ միայն Ասիա Բիբիի համար, այլ նաև  աստվածանարգության

Քենիայում   չեն ցանկանում լսել Օբամայի ելույթը համասեռամոլների իրավունքների մասին

Միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու համար Քենիա էր  այցելել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Այցի նախօրեին անցկացված հարցումնները ցույց էին տվել, որ  բազմաթիվ քենիացիներ  չեն ցանկանա լսել նախագահի ելույթը   համասեռամոլների իրավունքների և միասեռ ամուսնությունների մասին:  Քենիայի ավետարանական եկեղեցիների  700 հովիվներ բաց նամակ էին  գրել Օբամային, որում խնդրում էին   ելույթ չունենալ համասեռամոլների թեմայով: <<Թող խոսի զարգացման, համագործակցության, Քենիայի

Թունիսում ահաբեկչության համար մահապատիժ է նախատեսվում

Թունիսի խորհրդարանը եռօրյա  քննարկումներից հետո  ձայների մեծամասնությամբ  հաստատել է փոփոխությունները  օրենսգրքում, որոնց համաձայն  ահաբեկչության համար մահապատիժ է նախատեսվում, իսկ  ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու համար` բանտարկություն:  Նոր օրենքները  աջակցում են  նաև հատուկ ծառայությունների աշխատանքին` մասնավորապես  թույլատրում են գաղտնալսել  հեռախոսային խոսակցությունները: Օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու պատճառը  հունիսի 26-ին  կատարված ահաբեկչությունն է, որի ժամանակ զինված իսլամիստ արմատականը  առողջարանային Սուս

Հրեա պրոդյուսերը Օսկար մրցանակը  հանձնել է Հոլոքոստի  զոհերի հիշատակի  թանգարանին

Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ` հրեական ծագումով խորվաթցի պրոդյուսեր Բրանկո Լուստիգը համաշխարհային մեծ ճանաչում ունեցող << Շինդլերի ցուցակը>> ֆիլմի   համար 1993 թվականին  ստացած <<Օսկար>> մրցանակը հանձնել է  Երուսաղեմի Հոլոքոստի զոհերին նվիրված  Յադ վա Շեմ  հուշահամալիր թանգարանին: 83 ամյա Լուստիգը  ապրել է Հոլոքոստի ողջ սարսափները: Նա կալանավոր էր եղել  Օսվենցիում և Բերգեն Բելզեն համակենտրոնացման ճամբարներում: <<Շինդլերի ցուցակը  ֆիլմով