Մուսուլմանների մոտ սկսվել է Ռամադանը
Հունիսի 17-ի արևամուտից հետո մուսուլմանների մոտ սկսվել է սրբազան ամիսը`Ռամադանը, որը կտևի մինչև հուլիսի 17-ը և կավարտվի Ուրազ-Բայրամ եռօրյա տոնով: Ռամադանը մուսուլմանական օրացույցի 9-րդ ամիսն է և հատկապես կարևոր ու հարգված է մուսուլմանների կողմից, քանի որ ավանդության համաձայն հենց այս ամսում է Ջեբրայիլ հրեշտակը Մուհամեդ մարգարեին փոխանցել առաջին աստվածային հայտնությունը, որը դարձել է սուրբ գրքի՝