Պատմություններ, որոնք հույս են տալիս

//Պատմություններ, որոնք հույս են տալիս

Պատմություններ, որոնք հույս են տալիս

«Ես ու ընկերուհիս առևտրի կենտրոնում էինք և գովազդային վիկտորինայով յուրաքանչյուրս շահել էր մեկ փափուկ խաղալիք: Քայլելիս հանդիպեցինք մտավոր հետամնաց մի տղայի՝ իր հոր հետ, և որոշեցինք խաղալիքները նրան նվիրել: Նա ասաց «Շնորհակալություն»: Հանկարծ հոր աչքերում արցունքներ հայտնվեցին: Պարզվեց, որ մինչ այս, տղան ամիսներ շարունակ չէր խոսել»:

***

«Չորս ամիս առաջ ինձ ախտորոշել էին ճաղատություն: Մեկ ամիս անց իմ բոլոր մազերը թափվեցին: Վախենում էի դպրոց գնալ, մտածում էի, որ բոլորը ծաղրանքով ու զարմանքով ինձ են նայելու: Եվ հանկարծ առավոտյան լսում եմ դռան զանգը, բացում եմ ու դռան շեմին տեսնում իմ տասը ընկերներին՝ բոլորը ճաղատ գլխով: Նրանցից երկուսը աղջիկ էին»:

***

«Առավոտյան աշխատանքի եմ գնում, հանկարծ շքամուտքի պատին մի հայտարարություն եմ տեսնում. «Հարգելի՛ հարևաններ, այսօր առավոտյան 9.20 շքամուտքում կորել է 120 ռուբլի: Եթե ինչ-որ մեկը գտել է, խնդրում եմ, տարեք 76 բնակարան՝ Անտոնինա Պետրովնային: Դա նրա թոշակից է կորել»: Առանձնացրեցի իմ գումարից 120 ռուբլի, բարձրացա, զանգը տվեցի: Բացեց մի տատիկ: Հենց տեսավ ինձ՝ գումարը ձեռքիս, միանգամից գրկեց, աչքերում երջանկության արցունքներ հայտնվեցին: Եվ ասաց. «Գնացի ալյուր գնելու, վերադառնալիս շքամուտքում բանալիներս էի հանում, և գումարս, հավանաբար, ընկավ»:

Բայց գումարը վերեցնել տատիկը հրաժարվեց: Պարզվեց, որ այս կարճ ժամանակահատվածում ես արդեն վեցերորդն էի, ով «գտել էր» տատիկի գումարը:

Մարդիկ, ես սիրում եմ ձեզ»:

***

«Օրերս իմ տասնամյա քույրը իր գլուխը դեպի ինձ խոնարհեցրեց ու ասաց. «Դու մայրիկի նման ես բուրում…»: Արցունքներս հազիվ զսպեցի: Շուտով երկու տարի կլինի, ինչ մեր մայրը մահացել է, բայց նա դեռևս հիշում է նրա հոտը: Սա օգնում է ինձ հույսս չկորցնել»:

***

«Վերջերս համալսարանից վերադառնալիս՝ մետրոյի կայարաններից մեկում մի դեպքի ականատես եղա. պատերազմի մի վետերան փողոցում նստած վաճառում էր իր մեդալներն ու շքանշանները, շքանշաններ, որոնք վաստակել էր իր արյան գնով: Հետո մի աղջիկ  մոտեցավ նրան և, հավանաբար, այդ պահին որքան գումար ուներ, տվեց նրան՝ ասելով. «Վերցրեք սա, բայց ձեր պատիվն ու անձնվիրությունը կոպեկի դիմաց մի վաճառեք մարդկանց…»: Ծերուկը հուզվեց, վերցրեց գումարը, հավաքեց իր շքանշաններն ու արցունքների միջից ասաց. «Շնորհակա՜լ եմ, աղջի՛կս»:

Նման պահերի ինձ թվում է, թե մենք կարող ենք փոխել աշխարհը»:

***

«Օրերս առևտրի կենտրոնում մի ծեր զույգի տեսա: Նստած էին նստարանին: Տղամարդը նայում էր կնոջն ու ասում. «Օլյա՛, մենք արեցինք դա: Մենք ծերացանք միասին»:

***

«2009թ-ին ծառայում էի Իրաքում: Պայթյունի ժամանակ վիրավորվել էի ռումբի բեկորներից: Այդ ժամանակ մոտ վազեց իրաքցի մի զինվոր ու ինձ մի անվտանգ վայր տանելով՝ ասաց. «Ոչինչ, տուն կվերադառնաս, ամեն բան լավ կլինի»: Ես հասկացա, որ նա նկատել էր իմ մատին ամուսնական մատանին և փրկել կյանքս»:

Մարդի՛կ, բարի՛ եղեք իրար հանդեպ: Դրանից ոչ միայն ձեր հոգիները, այլև ողջ աշխարհը դառնում է ավելի լավն ու լուսավոր:

Աղբյուր՝  Crossnews.am

About the Author:

Թողնել Հաղորդագրություն