Նրանց մոտ ենք մենք վազում մեր բոլոր հաղթանակներով և պարտություններով, երջանկության ու անհանգստության զգացողություններով:

Նրանց համար մենք միշտ առաջնահերթ ենք, նրանք ցանկացած պահի պատրաստ են լսել, հասկանալ և հուշել: Իհարկե՛, խոսքը մեր մայրերի մասին է, որոնց արժանիքները, ցավոք, հակված են ջնջվելու մեր հիշողությունից:

Կան բաներ, որոնց մասին նրանք երբեք չեն խոսում, բայց սիրող ու գնահատող զավակը կարող է նկատել դրանք՝ առանց խոսքերի: Ահա, թե ինչի մասին մեզ չեն ասում մեր մայրերը.

Նրանք մեզ կրել են ոչ թե ինը ամիս, այլ շարունակում են կրել ողջ կյանքում՝ ամեն անգամ գրկելով՝ երբ մենք դրա կարիքն ունենք:

Նրանք մեզ համար արտասվում են շատ ավելի հաճախ, քան մենք տեսնում կամ գիտակցում ենք:

Նրանք հետևում են ու երկար նայում մեզ վրա, երբ մենք քնած ենք լինում:

Ամեն անգամ, երբ մենք լաց ենք լինում, նրանց սիրտը կտոր-կտոր է լինում, և նրանք ամեն գնով փորձում են պարզել պատճառը մեր տխրության:

Նրանց համար մենք միշտ առաջին տեղում ենք, միշտ լավագույնն ենք բոլորի մեջ և ամենակարևորը՝ բոլոր գործերից:

Նրանց սիրտը ցավից կծկվում է, երբ անհանգստացած հեռախոսով հարցնում են, թե ինչու ենք ուշանում տուն վերադառնալիս, իսկ մենք կոպտում ենք, թե՝ «Ես արդեն երեխա չեմ, պա՞րզ է, որոշ ժամանակ հետո կգամ»: Նրանք, միևնույնն է, անհամբերությամբ սպասում են մեզ, նրանց համար մենք միշտ երեխա ենք:

Նրանք գիտեն, որ իդեալական չեն, գիտեն, որ տարիքի հետ շատ բան է փոխվում, և, այնուամենայնիվ, փորձում են ժամանակի հետ քայլել մեզ հասկանալու համար՝ չնայած մեր կասկածելի ժպիտներին:

Նրանք պատրաստ են այս ամենով անցնել նորից ու նորից մի պարզ պատճառով. նրանք մայր են:

Գնահատե՛ք ու պահպանե՛ք ձեր մայրերին և մի՛ մոռացեք զանգահարել նրանց հենց այնպես՝ առանց պատճառի:

Աղբյուր՝ Crossnews.am