Իսպանիայի Կատալոնիայի մարզի իրավապահ մարմինները հայտնել են 11մարդու ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են իսլամիստ ահաբեկիչների հետ կապ ունենալու համար: Ոստիկանության տեղեկացմամբ ձերբակալվածներից մեկը կին է:Նրանց ձերբակալել են հինգ քաղաքներում այդ թվում նաև Բարսելոնում: Նրանցից 9-ը Իսպանիայի քաղաքացիներ են, երկուսը` Մարոկոյի և Պարագվայի: Հետաքննության շահերից ելնելով առավել մանրամասն տեղեկություններ չեն հայտնել: Ի դեպ վերջին օրերին Իսպանիայի ոստիկանությունը երկրի տարածքում իրականացրել է հակաահաբեկչական 13 գործողություններ, որոնց մասնակցել են 360 ոստիկաններ: