Վատիկանում Պապին առընթեր Գթասրտության ծառայությունը մեծ թվով կարիքավորների համար այցելություն էր կազմակերպել կրկես: Ավելի քան 2հազար աղքատ, անօթևան մարդիկ, փախստականներ և կալանավորներ ներկա գտնվեցին կրկեսային ներկայացմանը Հռոմի <<Rony Roller>> կրկեսում: Անսովոր այցելուներին կրկես էին բերել Գթասրտության ծառայության տրամադրած ավտոբուսներով: Կրկեսի մուտքի մոտ սպասող միանձնուհիները նրանց քաղցրավենիք էին բաժանել: Այդ մարդիկ չափազանց ուրախ էին ներկայացմանը ներկա լինելու համար: <<Ես աղքատ եմ, տոմսի համար գումար չունեմ: Շատ շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար>>-ասել էր կրկեսի այցելուներից մեկը: Կրկեսային ներկայացումը սկսվել էր Ֆրանցիսկ Պապին նվիրված երգով, որը գրել է իսպանացի անօթևան Ռոբերտո Կառլոսը, ում օգնություն է ցուցաբերում Պապական Գթասրտության ծառայությունը: Ներկայացումից հետո կարիքավորներին ճաշ էին առաջարկել, իսկ ցանկացողները կարող էին անցնել բժշկական հետազոտություն, որը կատարել էին Վատիկանի բժշական ծառայության աշխատակիցները: Ավելի վաղ Գթասրտության ծառայությունը կարիքավորներին տարել էր համերգ, կինոնկար դիտելու, այցելություն էր կազմակերպել Սիքստինյան տաճար: Սուրբ Պետրոսի հրապարակում անօթևանների համար բացել են անվճար ցնցուղների խցիկներ և վարսավիրանոցներ: