CBN-ի տեղեկացմամբ` Հյուսիսային Իռլանդիայում դատարանը արդարացրել է բողոքական հովիվ Ջեյմս Մաքքոնելին, ում մեղադրում էին իսլամի հասցեին վիրավորական արտահայտվելու համար: Հովվին մեղադրել էին անցյալ տարի այն բանից հետո, երբ համացանցում ցուցադրվող իր քարոզում իսլամը անվանել էր հեթանոսություն, սատանայական կրոն և դժոխքի ծնունդ: Նախորդ տարվա սեպտեմբերին և դեկտեմբերին կայացել էին դատական նախնական լսումներ: Մաքքոնելիի հարյուրավոր կողմնակիցներ աջակցում էին նրան: Արդարացվելուց հետո հովիվը հայտարարել էր, որ սիրում է մուսուլմաններին, սակայն բոլորովին չի ընդունում նրանց աստվածաբանությունը և դավանաբանությունը: Դատավարությունից հետո <<Christian Concern>> կազմակերպության նախագահ Անդրեա Ուիլյամսը հայտարարել էր.<<Դատարանի որոշումը խոսքի ազատության հաղթանակ է: Հովիվ Մաքքոնելին չպետք է կանգներ դատարանի առաջ իր մեկնաբանությունների համար: Այս երկիրը պետք է աջակցի այլ կրոնների և հավատալիքների ազատ քննադատությանը>>: