1959 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո առաջին անգամ Կուբայում սկսել են կաթոլիկ տաճար կառուցել: Վերջերս Կուբայի իշխանությունները համաձայնություն են տվել երեք նոր եկեղեցիների կառուցման համար: Առաջին տաճարը կառուցվելու է մայրաքաղաք Հավանայի Բայե շրջանում և նվիրվելու է Հովհաննես Պողոս II Պապին: Տաճարի համար տարածքը անձամբ տրամադրել է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն: Ինչպես գիտենք, Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի այցը Կուբա կայանալու է ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-22-ին: Շատ կաթոլիկներ Պապի այցը համարում են Կուբայում պետության և եկեղեցու միջև հարաբերությունների փոփոխությունների նախանշան: