Հայտնի է դարձել <<Իսլամական պետություն>> խմբավորման հերթական բարբարոսության մասին: Իսլամիստ գրոհայինները պայթեցրել են և հիմնովին ոչնչացրել Սուրբ Եղիայի տաճարը Իրաքի Մոսուլ քաղաքում: Այս մասին տեղեկացնում են համաշխարհային լրատվամիջոցները: Տիեզերքից կատարված լուսանկարները վկայում են, որ 595 թվականին կառուցված այդ տաճարից միայն ավերակներ են մնացել: Տխրահռչակ այդ խմբավորումը Իրաքում և Սիրիայում արդեն ոչնչացրել է ավելի քան 100 կրոնական և պատմական մեծարժեք հուշարձաններ, այդ թվում քրիստոնեական տաճարներ, դամբարաններ, շիա մուսուլմանական մզկիթներ: