<<Fides>> գործակալության համաձայն`Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ Սիսին երկրորդ անգամ մասնակցել է Սուրբ Ծննդյան հանդիսավոր պատարագին որը կատարել էր Ղպտի եկեղեցու Պատրիարք Թեոդորոս 2-րդը Կահիրեի սուրբ Մարկոսի տաճարում: Նախագահը ներկաներին շնորհավորել էր Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Պատարագին ներկա հազարավոր քրիստոնյաները մեծ ուրախությամբ և ոգևորությամբ էին դիմավորել նախագահին: Նշենք, որ անցյալ տարի ևս հունվարի 6-ի երեկոյան նախագահ ալ Սիսին անսպասելիորեն այցելել էր Կահիրեի կենտրոնում գտնվող սուրբ Մարկոսի եկեղեցին և մասնակցել պատարագի արարողությանը: Այսպիսով Աբդել Ֆաթահ Ալ Սիսին Եգիպտոսի առաջին նախագահն է , ով ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին: Իսկ դա մեծ նշանակություն ունի Եգիպտոսի 8 միլիոն քրիստոնյաների համար: Ի դեպ հունվարի 7-ը Եգիպտոսում պաշտոնապես հանգստյան օր է ընդունված: