Նոյեմբերի 12-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում  տաճարի  վրա զինված հարձակման պատճառով ոստիկանության սպա է վիրավորվել։ Տեղի լրատվամիջոցների տեղեկացմամբ 3 անհայտ անձիք  Գիզայի բուրգերի թաղամասում մոտոցիկլերով մոտեցել էին  անգլիկան տաճարին  ու կրակ բացել մուտքի մոտ հսկող ոստիկանների վրա։ Ներկայումս  տաճարի  շրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ Հանցագործներին փնտրում են: