Աֆղանստանում խիստ լարվել են հարաբերությունները  <<Իսլամական պետություն>> խմբավորման և <<Թալիբան>> շարժման գրոհայինների միջև: Pajhwok գործակալության տեղեկացմամբ` վերջերս Աֆղանստանի հարավում տեղի ունեցած զինված բախումների հետևանքով սպանվել  են ավելի քան 50 գրոհայիններ: Թալիբները գերի են վերցրել իսլամիստ 35 գրոհայինների: Բացի դա, <<Իսլամական պետության>>  մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել էր թալիբ գրոհայինների հարևանությամբ, որի հետևանքով զոհվել էր <<Թալիբան>> շարժման ազդեցիկ հրամանատարներից մեկը:  Ներկայումս <<Իսլամական պետությունը>>  փորձում է իր ազդեցությունը տարածել և ներկայությունը ընդլայնել Աֆղանստանում, ինչին դեմ են թալիբները: Այդ խմբավորումները միմյանց պատերազմ են հայտարարել այս տարվա ապրիլին:<<Թալիբան>> շարժման ներսում պառակտվել են: Որոշ դաշտային հրամանատարներ  իրենց գրոհայիններով հավատարմության երդում են տվել <<Իսլամական պետությանը>>: