Զեկույց Նիգերիայի քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ

//Զեկույց Նիգերիայի քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ

Զեկույց Նիգերիայի քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ

Միջազգային իրավապաշտպան «Open Doors» կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը  Նիգերիայի հյուսիսում քրիստոնյաների դեմ բռնարարքների և  հալածանքների  վերաբերյալ: Զեկույցում ասված է. <<Ոչ միայն  արմատական իսլամիստները,  ինչպիսիք են  << Բոկո հարամ>> խմբավորման գրոհայինները, այլ նաև  մուսուլմանական որոշ ցեղախմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև  երկրի հյուսիսում քաղաքական և կրոնական բարձրաստիճան խավերը  հալածանքների են ենթարկում քրիստոնյաներին: Հատկապես այն նահանգներում, որոնցում  գործում է շարիաթի  օրենքը, քրիստոնյաները բախվում են  նաև  խտրական վերաբերմունքի և նվաստացումների >>: Զեկույցի համաձայն 2000 թվականից մինչ օրս  սպանվել է ավելի քան  11 հազար քրիստոնյա, իսկ մեկ միլիոն քրիստոնյաներ  փախստական են դարձել: 13 հազար եկեղեցիներ փակվել են  կամ էլ հիմնովին ավերվել:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն