Զանգվածային աղոթք ԱՄՆ-ի հոգևոր փոփոխության համար

//Զանգվածային աղոթք ԱՄՆ-ի հոգևոր փոփոխության համար

Զանգվածային աղոթք ԱՄՆ-ի հոգևոր փոփոխության համար

Invictory կայքի  տեղեկացմամբ` ապրիլի 9-ին  ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Լինկոլնի անվան հուշահամալիրում  հավաքվելու են ավելի քան 30 հազար քրիստոնյա հովիվներ և ծառայությունների ղեկավարներ   միասնական աղոթելու, աղաղակելու Աստծուն  Ամերիկայի հոգևոր փոփոխության  համար:Այս միջոցառման կազմակերպիչը United Cry 2016 շարժումն է, որի ներկայացուցիչների խոսքով  ԱՄՆ-ի  մայրաքաղաքում տեղի ունեցած նման հավաքույթները ազգի համար ունեցել են  պատմական և հոգևոր  նշանակություն: Վաշինգտոնում են  անցկացվել տարբեր հանդիպումներ, որոնց ժամանակ քրիստոնյաները  աղոթել են և ապաշխարել  ամբողջ երկրի համար: <<Ամերիկայի պատմության ընթացքում  հովիվները մշտապես մեծ դեր են ունեցել  մեր ազգի հոգևոր և սոցիալական վերափոխումներում: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի մեր հովիվները ոտքի  կանգնեն, սովորեցնեն  աղոթել, վերադարձնեն մեզ  Աստծո հետ  հարաբերություններին: Կարևոր ժամանակներ են, անհրաժեշտ են  լուրջ որոշումներ, ժամանակն է  միասին հավաքվելու և աղոթելու>>-ասված է  United Cry  շարժման հայտարարությունում:  Ծրագրված է, որ ապրիլի 9-ին առավորտյան ժամը 9-ից մինչև  16.00-ն  ԱՄՆ-ի տարբեր եկեղեցիների ավելի քան 30 հազար հովիվներ աղոթելու են  Ամերիկայի հոգևոր  փոփոխության համար: Այդ նույն օրը Լոս Անջելեսի  մարզադաշտում  տեղի է ունենալու աղոթք, որին մասնակցելու է  մոտ  100 հազար մարդ: Այս միջոցառումը նվիրված  է Ազուզա  փողոցում  տեղի ունեցած արթնության 110 ամյակին:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն