Յ. Վոլկով. եկեղեցին մեծ նշանակություն ունի արդի աշխարհում

//Յ. Վոլկով. եկեղեցին մեծ նշանակություն ունի արդի աշխարհում

Յ. Վոլկով. եկեղեցին մեծ նշանակություն ունի արդի աշխարհում

Համաշխարհային Քրիստոնեական Խորհրդի  ներկայացուցիչները պատմել են  ներկայումս կրոնի, եկեղեցիների և կրոնական համայնքների  դերի մասին ամբողջ աշխարհում: Այս մասին տեղեկացնում է Խորհրդի մամուլի ծառայությունը: <<Քրիստոնեությունը իր ավանդն է ներդնում  մարդկանց սոցիալական հիմնական  պահանջների  բավարարման գործում: Մենք դա հստակ տեսնում ենք  կրթության, առողջպահության ոլորտներում: Միջագային հանրությունը   ընդունում է նաև  կրոնի և կրոնական գործիչների  նշանակալի դերը  պատերզմական և այլ կոնֆլիկտների ժամանակ: Նրանք հումանիտար  օգնություն են տրամադրում, հոգևոր և նյութական աջակցություն ցուցաբերում  տուժածներին, զոհերի հարազատներին: Տասնամյակներ շարունակ  եկեղեցիները և քրիստոնեական համայնքները կարողացել են  հումանիտար և այլ տեսակի  օգնություն հասցնել այնպիսի շրջաններ, որտեղ լիարժեք  մուտք չեն ունեցել նույնիսկ իշխանությունները>>-ասել էր Համաշխարհային Քրիստոնեական Խորհրդի  ղեկավար Յան Վոլկովը: Նրա խոսքով կրոնը կարևոր դեր է կատարում  ցանկացած հասարակության մեջ և շատերի համար  արժեքների ամենահեղինակավոր կրողն է: Քաղաքական ցանկացած համակարգ պետք է լրջորեն վերաբերվի կրոնին, քանի որ հավատքը ձևավորում է շատ մարդկանց  աշխարհայացքը: << Մենք  մշտապես կոչ ենք անում հարգել և պաշտպանել  մարդկանց իրավունքները ամբողջ աշխարհում: Կարող ենք վկայել, որ տարբեր եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների համագործակցությունը շատ արդյունավետ է  տարբեր կոնֆլիկտների լուծման հարցում, աղքատության, բնապահպանական և սոցիալական ճգնաժամերի, ճնշումների և անարդարության   դեմ պայքարում>>-եզրափակել էր Յան Վոլկովը: 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն