Ղպտի Պատրիարքը այցելել էր Երուսաղեմ

//Ղպտի Պատրիարքը այցելել էր Երուսաղեմ

Ղպտի Պատրիարքը այցելել էր Երուսաղեմ

 

Ղպտի եկեղեցու առաջնորդ  Թավադրոս II-ը   այցելել էր Երուսաղեմ  մասնակցելու Երուսաղեմի   և Մերձավոր Արևելքի   Ղպտի եկեղեցու արքեպիսկոսպոս Աբնա Աբրահամի թաղման արարողությանը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 28-ին: Պատրիարքի այցը անսպասելի էր  Իսրայելի քաղաքացիական և կրոնական իշխանությունների համար, քանի որ վերջին  35տարիների ընթացքում  Ղպտի եկեղեցու առաջնորդները չէին այցելել Սուրբ երկիր: Պատրիարքին  ողջունել էին  Նոտր Դամ  կաթոլիկ կենտրոնում, որը պատկանում է Վատիկանին:Նշենք, որ չնայած Իսրայելը  1979 թվականին  խաղաղության պայմանագիր էր կնքել  Եգիպտոսի հետ, Պատրիարք Շենուդա 3-րդի օրոք  Ղպտի եկեղեցու Սինոդը արգելել էր ղպտի քրիստոնյաներին ուխտագնացություն կատարել Երուսաղեմ այնքան ժամանակ, քանի դեռ վերջանական լուծում չի ստացել իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը:  Լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Պատրիարք Թավադրոս II-ը մեկնաբանելով իր այցը,  ասել էր.<<Իմ այցը պաշտոնական չի: Ուղղակի  մարդկային պարտքս եմ համարել  ցավակցություն հայտնել   և հարգել արքեպիսկոպոսի հիշատակը>>:

By | 2015-12-04T11:10:29+00:00 December 4th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն