Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի առևտրական խոշոր  կենտրոններից մեկում    350 կաթոլիկ քահանաներ խոստովանություն են ընդունել: Դա  նպատակ ուներ գնումների եկած մարդկանց խոստովանության հնարավորություն  տալ, ովքեր հնարավոր է այդ նպատակով երբեք եկեղեցի չայցելեին: Քահանաները նստել էին առևտրական  կենտրոնի  տարբեր վաճառասրահներում:Նրանց էին մոտեցել խոստովանել ցանկացողները:   Բազմաթիվ մարդիկ էին  խոստովանել, իսկ ովքեր  պատրաստ չէին դրան, իրենց հետաքրքրող հարցերի շուրջ ուղղակի զրուցել էին քահանաների հետ: Քահանա Էրնան Պովեդայի խոսքով` խոստովանության այդ ակցիան պատասխան էր  հավատացյալներին  ավելի մոտ լինելու  Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի կոչին:   Նա նշել էր, որ  մարդիկ  ողջունել են  այդ անսովոր ակցիան: Այս առնչությամբ Կոլումբիայի Եպիսկոպոսների կոնֆերանսի կայքը  գրել էր.<<Այս նախաձեռնությունը  ցույց տվեց, թե Եկեղեցու համար որքան կարևոր է ընդառաջ գնալ մարդկանց>>: Նշենք, որ Կոլումբիայի բնակչության 70%-ը կաթոլիկ է: