ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքի  <<The Rock Church>> եկեղեցին  Կալիֆորնիա նահանգի կարիքավոր ընտանիքների համար կազմակերպել էր խաղալիքների  տոն: Միջոցառումը  ոչ միայն երեխաների, այլ ամբողջ ընտանիքի  համար էր: Տոնակատարության ժամանակ  ճաշկերույթ էր կազմակերպվել, մասնակիցներին բաժանել էին հագուստ, սննդամթերք, երեխաներին նվիրել էին ավելի քան 23 հազար խաղալիքներ: Եկեղեցու հովիվ Մայլս Մակֆերսոնի խոսքով  խաղալիքների  տոնը    սիրված և սպասված միջոցառումներից է: << Տոնը մարդկանց  մոտ դրական հույզեր է առաջացնում: Մեր եկեղեցին տարբեր համայնքների և բարեգործական կազմակերպությունների հետ միասին   ջանում է, որպեսզի  միջոցառումը  պատշաճ ձևով կազմակերպվի>>-ասել էր հովիվը:  Այս տարվա միջոցառմանը ծառայել էին  Սան Դիեգոյի մի քանի եկեղեցիներից ավելի քան  4հազար կամավորներ: