Վաշինգտոնում սկսել են կառուցել  Աստվածաշնչի  թանգարանը, որը ամենամեծն է լինելու աշխարհում: Թանգարանի և Իսրայելի հնությունների վարչության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն  թանգարանում ցուցադրվելու են Իսրայելում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերված  գտածոները: <<Մեր նպատակն է  Աստվածաշնչի  մասին պատմել այնքան հետաքրքիր, որ մարդիկ ժամեր շարունակ  մնան թանգարանում>>-ասել էր Աստվածաշնչի թանգարանի հիմնադիր  Սթիվ Գրինը: Նրա ընտանիքին է պատկանում աստվածաշնչյան արտեֆակտների աշխարհում ամենահարուստ հավաքածուներից մեկը: Հավաքածուի նմուշների մեծ մասը  կցուցադրվի թանգարանում: <<Այս թանգարանում  ամեն ինչ լինելու է տեխնիկայի վերջին խոսքի համաձայն, լինելու է շատ հետաքրքիր: Մեր թանգարանում յուրաքանչյուր այցելու  կարող է  իր ցանկությամբ ծրագրավորել  էքսկուրսիան>>-հայտարարել էր Սթիվ Գրինը:  Թանգարանը նախատեսված է բացել 2017 թվականին: Շինարարությունը կարժենա 400 միլիոն դոլար: