Վրաստանի բնակիչները երբեք չեն աջակցի  միասեռ ամուսնությունների  օրինականացմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ուղղափառ  եկեղեցու պատրիարքության  մամուլի ծառայության ղեկավար, ավագ քահանա  Դավիդ Շարաշենիձեն ` մեկնաբանելով  սեռական փոքրամասնությունների շահերը ներկայացնող   իրավապաշտպան Գեորգի Թաթիլաշվիլու  նախաձեռնությունը: Թաթիլաշվիլին  հայց է ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան, որում պահանջում է  օրինականացնել միասեռ ամուսնությունները: Իրավապաշտպանը հայտարարել է, որ դատական հայցը ներկայացնելուց հետո  իր վրա ճնշումներ են սկսել գործել  երկրի կառավարության  և խորհրդարանի  որոշ անդամներ: << Եթե նման նախադեպ թույլ տա որևէ մարմին` լինի գործադիր, դատական կամ  օրենսդիր, ապա վրաց ժողովուրդը  միասնական  դիրքորոշում ունի այդ հարցի վերաբերյալ և երբեք թույլ չի տա նման կապերի օրինականացումը>>-հայտարարել էր քահանա Դավիդ Շարաշենիձեն: