Ողբերգական դեպք Դետրոյտի եկեղեցում

//Ողբերգական դեպք Դետրոյտի եկեղեցում

Ողբերգական դեպք Դետրոյտի եկեղեցում

РЕН ТВ-ի տեղեկացմամբ` ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում  եկեղեցական ծառայության ժամանակ  հովիվը հրազենի կրակոցով սպանել է մի տղամարդու: Քաղաքի  ոստիկանության ղեկավարի խոսքով  25-ամյա Դինտի Սմիթը եկեղեցի էր մտել կացնով զինված  և սկսել էր  սպառնալ հավատացյալներին, որից հետո հարձակվել էր  քահանայի վրա: Վերջինս հրազենից մի քանի անգամ կրակել էր հարձակվողի վրա: Սմիթը ծանր վիրավորվել էր և մահացել  հիվանդանոցում: Ոստիկանության տվյալներով  Դինտի Սմիթը  վերջերս վիճել էր եկեղեցու հովվի հետ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել էին հովվին, սակայն հետո ազատ էին արձակել: Հոգևորականի դեմ ոչ  մի մեղադրանք չի ներկայացվել: Դեպքի պատճառների մասին դեռևս  ոչինչ չի տեղեկացվել:   

By | 2015-10-20T13:16:35+00:00 October 20th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն