Նոյեմբերի 8-ը  <<Որբ երեխաների համար աղոթքի>> համաշխարհային օրն է: Այդ օրը հազարավոր եկեղեցիներ ամբողջ աշխարհում  աղոթելու են  որբերի համար: Միջոցառումը անցկացվում է  նոյեմբերի առաջին կամ երկրորդ կիրակի օրը: Յուրաքանչյուր եկեղեցի ինքն է որոշում, թե ինչպիսի միջոցառումներ անցկացնի: <<Սովորաբար կիրակնօրյա ծառայությունների ժամանակ հատուկ աղոթքներ են բարձրացվում, կազմակերպում են  համերգներ,  աղոթքի հավաքույթներ, հանդիպումներ, երիտասարդական  միջոցառումներ և այլն: Յուրաքանչյուր  միջոցառում նպատակ ունի  հավատացյալներին հիշեցնել  Աստծո կոչի մասին` հոգ տանել որբերին >>-հայտարարել են կազմակերպիչները: Նշենք, որ որբերի համար աղոթելու ավանդույթը  սկիզբ է առել Զամբիայում:  Կիրակնօրյա ծառայության ժամանակ հովիվներից մեկը, ով  զբաղվում էր որբ երեխաների պաշտպանությամբ,  կոչ էր արել միաբանվել  աղոթքում և օգնել որբերին:  Մարդիկ, ովքեր իրենք էլ կարիքի մեջ էին,  բերել էին գումարներ, սնունդ, հագուստ: Այդ եկեղեցում ներկա ամերիկացի հյուրը այնքան էր ազդվել և տպավորվել, որ  որբերի համար աղոթքի գաղափարը տարածեց Ամերիկայում: 2003թվականից  սկսեցին նշել այդ օրը, որպես Որբերի համար համաշխարհային աղոթքի օր: Ներկայումս աղոթքի օրը  անցկացվում է  ավելի քան  70 երկրներում