Վերջերս Պաղեստինի Ինքնավարության  Գազա քաղաքում  հայտնաբերված բյուզանդական ժամանակաշրջանի հինավուրց տաճարի մնացորդները  ոչնչացվել են  առևտրական կենտրոնի կառուցման աշխատանքների ժամանակ:  Տեղի լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ առևտրական կենտրոնի համար հիմք փորելիս շինարարները  գտել էին    Հուստինիանոս կայսեր ժամանակաշրջանին պատկանող  տաճարի սյուներ: Չնայած գտածոյի  կարևոր  նշանակությանը շինարարական աշխատանքները շարունակվել էին, տեղի իշխանությունները ոչինչ  չէին  ձեռնարկել   տաճարի մնացորդները պահպանելու համար: Այս առիթով իրենց զայրույթն են արտահայտել Պաղեստինի քրիստոնյաները: Մասնավորապես անգլիկան քահանա Իբրահիմ Նեյրուզը  բողոքի նամակներ  է ուղարկել Պաղեստինի  վարչապետ Ռամի Համդալահին և հնությունների ու զբոսաշրջության նախարարին: