Փետրվարի 8-ին Վիետնամում լուսնային օրացույցով տոնելու  են Նոր տարին:  Այդ կապակցությամբ  Վիետնամի Կաթոլիկ եկեղեցին  կազմակերպել  և իրականացնում է  մի շարք  բարեգործական և սոցիալական  նախագծեր, որոնք  օգնելու են  աղքատ և կարիքավոր միլիոնավոր վիետնամցիների: Այս մասին տեղեկացնում է AsiaNews գործակալությունը: Բարեգործական այս նախաձեռնության  հեղինակը Բարեգործության   հարցերով  եպիսկոպոսական հանձնաժողովի փոխնախագահ, Ֆաթզիեմ թեմի  եպիսկոպոս Ջոզեֆ Նգուեն Վան Իենն է: Հունվար  ամսին նա այցելել էր երկրի աղքատ և գյուղական շրջանների  բազմաթիվ համայնքներ, որից հետո Եպիսկոպոսական հանձնաժողովը  դիմել էր Վիետնամի  կաթոլիկ 26 թեմերին`կոչ անելով օգնել  կարիքավորներին և  որբ երեխաներին, ովքեր ապրում են  անմարդկային պայմաններում:  Միջազգային բարեգործական  <<Caritas>> հիմնադրամը բժիշկների ասոցիացիային հրավիրել էր այցելել  Հոշիմինի թեմի բոլոր համայնքները, որի ժամանակ բուժզննում էին անցել  և  անվճար դեղեր էին ստացել ավելի քան 400 աղքատ հիվանդներ, այդ թվում  միայնակ տարեցներ,  որբ երեխաներ և հաշմանդամներ: Բացի դա բժիշկները հոգեբանական օգնություն էին ցուցաբերել և խորհրդատվություններ անցկացրել:  Վերջին 20 տարիների ընթացքում   Նոր տարվա առիթով բազմաթիվ բարեգործական միջոցառումների թվում Ֆաթզիեմ թեմի պատվիրակությունը  այցելում է  նաև բորով  հիվանդներին:  <<Caritas>> հիմնադրամը Վիետնամում բարեգործական նախագծերի իրականացմանը  մասնակից է դարձնում  կանանց և տղամարդկանց վանական  միաբանությունների  և աշխարհիկ մարդկանց, ովքեր ցանկություն ունեն օգնել  մյուսներին