Վերականգնելու են հինավուրց Պալմիրա քաղաքը

//Վերականգնելու են հինավուրց Պալմիրա քաղաքը

Վերականգնելու են հինավուրց Պալմիրա քաղաքը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիմնադրամ է ստեղծել իսլամիստ գրոհայիններից ազատագրված հինավուրց Պալմիրա քաղաքի վերականգման համար: Այս մասին տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում  Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան  ռուսական հեռուստաալիքին տված  հարցազրույցում:<< ՅՈՒՆԵՍԿՕ-ում ստեղծված հիմնադրամին  կամավոր գումարներ են փոխանցում  կազմակերպության անդամ երկրները Պալմիրայի  վերականգնման համար կօգտագործվեն  ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեից դուրս  գումարները: Ներկայումս  այդ հիմնադրամի հաշվին կա  ավելի քան  2.5 միլիոն եվրո >>- ասել էր  Միտրոֆանովան:  Նրա խոսքով  Սիրիայում ընթացող պատերազմի 4 տարիների ընթացքում  ավերվել են  10 հազար հուշարձաններից   300-ը: Պալմիրայի    բազմաթիվ պատմական  հուշարձաններ   ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Ավանդության համաձայն Պալմիրա քաղաքը հիմնել է Սողոմոն թագավորը: Պալմիրան ժամանակի ամենահարուստ քաղաքներից մեկն էր, որը գտնվում է Սիրիական անապատի օազիսներից մեկում` Դամասկոսի և Եփրատի միջև: Նշենք, որ իսլամական պետություն խմբավորման գրոհայինները  քաղաքը գրավել էին նախորդ տարվա  մայիսին, բարբարոսաբար  ավերել են   մինչև երկու հազար տարվա հնություն ունեցող մեծարժեք հուշարձաններ` այդ թվում  քաղաքի ամենամեծ կառույցը`Բելի տաճարը, որը կառուցվել էր մեր թվարկության 32թվականին  Հռոմի Տիբերիոս կայսեր օրոք:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն