Վե՛ր կաց ու հաղթի՛ր

//Վե՛ր կաց ու հաղթի՛ր

Վե՛ր կաց ու հաղթի՛ր

Դու կանչված ես հաղթելու:

Անգամ եթե քո կյանքը լի է անկումներով, դժվարություններով, անգամ եթե քո խնդիրները քեզ թույլ չեն տալիս բարձրանալ, վե՛ր կաց ու հաղթի՛ր:

Հիշիր, որ Հիսուսը հաղթեց մահին, որովհետև Նա գիտեր, որ Իր հաղթանակը կփոխի ամեն մարդու կյանքն այս աշխարհում, Նա գիտեր, որ Իր հաղթանակը կյանք կտա ամեն մարդու, Նա գիտեր, որ Իր հաղթանակը կզրկի սատանային գողանալու հնարավորությունից, Նա գիտեր, որ Իր հաղթանակը հնարավորություն կտա ձեռք բերելու հավիտենական կյանք:

Եվ այդ հաղթանակը քեզ նույնպես տալիս է զորություն հաղթելու, որովհետև հաղթանակը Քրիստոսինն է:

Երբեմն մտածում ենք, թե մեր պարտություններն էլ Աստծուց են տրված: Բայց դա այդպես չէ: Աստված տվել է քեզ հաղթանակ, ոչ թե պարտություն:

Պարտությունը քո վախերի, քո կասկածների արդյունքն է, որոնք ծնվում են քո սրտում՝ որպես Աստծուն անվստահության արդյունք, որոնք խեղդում են քո հավատքը, որը պետք է աճի ու զարգանա:

Մեր սխալները շատ հաճախ ծնվում են մեր «ես»-ից: Երբեմն մտածում ենք, որ մեզ մոտ ավելի լավ կստացվի, քան Աստծո մոտ:

Խոնարհեցրու անձդ Աստծո առաջ ու գտիր ճանապարհ՝ Նրա ոտքերի մոտ մշտապես լինելու: Հիշիր Հիսուսին, մտածիր Նրա մասին և տես Տիրոջ ձեռքը քո կյանքի վրա: Նրա անսահմանության մեջ դու քո տեղն ունես:

«Ով որ հաղթի, ամենը կժառանգի, և ես կլինեմ նրան Աստված, և նա կլինի ինձ որդի» (Հայտնություն 21.7):

Այդ ժամանակ չես հաղթի քեզ համար, այլ հանուն Աստծո ու Նրա անվան փառքի: Եվ հիշի՛ր՝ դու կարող ես, որովհետև Նա կարող է:

Դու ես ընտրում՝ հաղթե՞լ, թե՞ պարտվել:

Եվ վերջում հիշենք Մարտին Լյութեր Քինգի խոսքերը.

«Եթե չես կարող թռչել՝ վազիր, եթե չես կարող վազել՝ գնա, եթե չես կարող գնալ՝ սողա: Ինչ էլ անես՝ պետք է առաջ շարժվել»:

Յանա Կարավայ

Աղբյուր՝ Crossnews.am

About the Author:

Թողնել Հաղորդագրություն