Վենեսուելայում  <<Маranhata>>  եկեղեցու հովիվ  և <<Ավետարանը փոխում է >> շարժման առաջնորդ  Խավիեր Բերտուչիի նախաձեռնությամբ ընթանում է << 5րոպե Վենեսուելայի համար>> աղոթքի կամպանիան, որը տևելու է երեք ամիս:  Աղոթքների երկրորդ շաբաթն է: Խավիեր Բերտուչին  Վենեսուելայի   բնակիչներին  անկախ կրոնական պատկանելությունից կոչ էր արել միաբան աղոթել  երկրի ապագայի համար: Նա առաջարկել էր  երկուշաբթիից մինչև ուրբաթ օրերը առավոտյան ժամը վեցին, կեսօրին կամ էլ երեկոյան    աղոթել ընդամենը  5 րոպե: Այդ աղոթքի համար  նա 4 կետ է առաջարկել. Վենեսուելայում հաշտության և խաղաղության, բարգավաճման և  տնտեսական զարգացման, հասարակության առողջ  սկզբունքների և արժեքների վերականգնման,  բոլոր տեսակի հանցագործությունների թվի նվազման համար: << Երկինք ուղղված յուրաքանչյուր աղոթք նշանակում է դրական փոփոխություն  Վենեսուելայում, որովհետև  հավատում ենք, որ Աստված  մեծ  գործեր է կատարելու մեր երկրում>>-ասել էր հովիվ Գուստավո Վալբուենոն: