Վախով ծառայեք Տիրոջը. Արթուր Սիմոնյան

//Վախով ծառայեք Տիրոջը. Արթուր Սիմոնյան

Վախով ծառայեք Տիրոջը. Արթուր Սիմոնյան

«Վախով ծառայեցեք Տիրոջը, և դողալով ցնծացեք: Որդուն համբուրեցեք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհում, որովհետև Նրա բարկությունը շուտով կվառվի: Երանի այն ամենին, որ Նրան են հուսացած»: Սաղմոս 2.11,12

Աստծո Խոսքն ասում է. «Վախով ծառայեք Տիրոջը…»: Շատ անգամ մենք անտեսում ենք այս խոսքը և, առանց աստվածավախության, ծառայում Աստծուն: Բայց չէ՞ որ աստվածավախությունն իմաստության սկիզբն է: Եթե ունենանք աստվածավախություն, ոչ մի բանից չենք վախենա:

Սիրելինե’ր, ինչ ծառայություն էլ կատարեք Տիրոջ համար, վախով և հարգանքով արեք: Գրված է. «…դողալով ցնծացեք», այսինքն` ոչ թե ձևացրեք, թե ցնծում եք, այլ այնպես ծառայեք, կարծես Նա ձեր կողքին է:

Ի՞նչ է նշանակում. «Որդուն համբուրեք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհում»: Մենք պետք է այնքան սիրենք Տիրոջը, այնքան ամուր հարենք Նրան, որ դա հավասարազոր լինի աստվածային համբույրի: Հրաշալի է, երբ մարդն ամուր կպած է Տիրոջը: Այդ ժամանակ բարկության տեղ չի մնա:

Ուրեմն, վախով ծառայենք Տիրոջը, դողալով ցնծանք Աստծո առջև, Որդուն համբուրենք: Նրա բարկությունը շուտով գալիս է. երանի այն ամենին, որ Նրան են հուսացած, որովհետև չեն կորչի հավիտյան: Ամե’ն:

Աղբյուր՝ Protestant.am

About the Author:

Թողնել Հաղորդագրություն