Վատիկանը մտահոգված է կրոնական ազատության խախտումների  թվի մեծացմամբ

//Վատիկանը մտահոգված է կրոնական ազատության խախտումների  թվի մեծացմամբ

Վատիկանը մտահոգված է կրոնական ազատության խախտումների  թվի մեծացմամբ

Վատիկանը մտահոգված է  աշխարհի տարբեր երկրներում  կրոնական ազատության խախտումների թվի մեծացմամբ: Այս մասին  հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի բաժանմունքում Վատիկանի  ներկայացուցիչ Ռիչարդ Գիրան  կրոնի և խոսքի ազատությանը նվիրված նիստի ժամանակ: Նրա խոսքով հավատքի և խոսքի ազատությունները փոխկապակցված են, իսկ  հասարակական տարբեր ոլորտներում և շրջաններում  կրոնի  դերի նվազեցումը չի կարող պատասխանել արդի մարտահրավերներին: <<Յուրաքանչյուրը իրավունք ունի ազատորեն դավանել իր հավատքը և դա չի նշանակում վիրավորել  մյուսներին : Անթույլատրելի է  սադրել կամ էլ  վիրավորել  այլոց հավատքը, անընդունելի է ծաղրել հավատքը: Մենք կանչված ենք մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես կցանկանաք,  որ մեզ վերաբերվեն>>-հայտարարել էր կարդինալ Ռիչար Գիրան: Նա նշել էր, որ որոշ երկրների  օրենսդրությունը սահմանափակում է   հավատքի ազատությունը, իսկ կրոնական ծայրահեղականության աճի  պատճառով քաղաքական որոշ գործիչներ ցանկանում են ընդհանրապես կրոնը արմատախիլ անել  հասարակական կյանքից` սահմանափակելով խոսքի ազատությունը: << Այդ փորձերը ոչ  միայն  սխալ են , այլ նաև հակասում են անհատի բնությանը>>-հայտարարել էր բարձրաստիճան հոգևորականը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն