Վատիկանը հերքել է Հռոմի Պապի հիվանդության վերաբերյալ տեղեկությունը

Գլխավոր/Նորություններ/Վատիկանը հերքել է Հռոմի Պապի հիվանդության վերաբերյալ տեղեկությունը
  • Վատիկանը հերքել է Հռոմի Պապի հիվանդության վերաբերյալ տեղեկությունը

Վատիկանը հերքել է Հռոմի Պապի հիվանդության վերաբերյալ տեղեկությունը

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին հերքել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը,  որի  համաձայն Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի մոտ հայտնաբերել են գլխուղեղի  բարորակ ուռուցք: Լոմբարդին հայտարարել էր, որ Պապը բժշկական ոչ մի հետազոտություն չի անցել: << Ոչ մի ճապոնացի բժիշկ չի այցելել Վատիկան և Պապին բժշկական  ոչ մի հետազոտության չեն ենթարկել>>- հայտարարել էր Վատիկանի  ներկայացուցիչը: Նշենք, որ  իտալական <<Quotidiano nazionale>> թերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ֆրանցիսկ I Պապը խորհրդակցել էր գլխուղեղի ուռուցքների  ճապոնացի հայտնի մասնագետի հետ:  Բժիշկը   ախտորոշել էր  բարորակ փոքր ուռուցք, որը բուժվում է դեղամիջոցներով: Չնայած Վատիկանի հերքմանը, թերթի խմբագրությունը շարունակում է պնդել, որ այդ տեղեկությունը հավաստի է: