Վատիկանը խստորեն  քննադատել է փախստականների վերաբերյալ Եվրամիության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը: <<Այդ համաձայնությունը փաստացի  մերժում է գաղթելու իրավունքը>>-հայտարարել էր  Գաղթականների նկատմամբ հոգատարության հարցերով  պապական խորհրդի  նախագահ, կարդինալ Անտոնիո Մարիա Վելիոն: << Վատիկանի ռադիո>>-ում ունեցած իր ելույթում  նա դատապարտել էր փախստականների  արտաքսումը Եվրոպայի երկրներից և անդրադարձել էր այն դժվարություններին, որոնց առաջ կկանգնեն  իրենց երկրներից  հեռացած ընտանիքները: << Փախստականները  փոստային ծանրոցներ չեն և ոչ էլ  ապրանք>>-ասել էր կարդինալը:  Նշենք, որ մարտի 18-ին  Եվրամիության և  Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն  ցանկացած անձ` լինի միգրանտ կամ փախստական, եթե   անօրինական  հատի Էգեյան ծովը , ապա  կարտաքսվի Թուրքիայի տարածք: Պայմանագիրը սկսել է գործել ապրիլի 4-ից: