Վատիկանը ապաստան է տվել փախստական առաջին ընտանիքին

Գլխավոր/Նորություններ/Վատիկանը ապաստան է տվել փախստական առաջին ընտանիքին

Վատիկանը ապաստան է տվել փախստական առաջին ընտանիքին

Վատիկանը ապաստան է տվել սիրիացի փախստական առաջին ընտանիքին: Ծնողներին և երկու երեխաներին  ընդունել է սուրբ Աննայի թեմը, որը գտնվում է Վատիկանի տարածքում: Երկրորդ ընտանիքին կընդունի սուրբ Պետրոսի թեմը:  Ի դեպ Վատիկանի տարածքում գտնվում  են  այս երկու  թեմերը, որոնք արձագանքելով Ֆրանցիսկ I-ի կոչին  հյուրընկալեցին  իրենց հայրենիքից հեռացած մարդկանց: Սուրբ Աննայի թեմում ապաստանած փախստականները  հույն կաթոլիկներ են  Դամասկոսից: Նրանց բնակեցրել են  Վատիկանին պատկանող բնակարանում, որը գտնվում է սուրբ Պետրոսի տաճարի հարևանությամբ: Սուրբ Գահի գթասրտության հարցերով ծառայությունը կզբաղվի այդ ընտանիքին  փախստականի կարգավիճակ տալու հարցով: Քանի որ իտալական օրենսդրության համաձայն քաղաքական ապաստան խնդրող  անձանց արգելվում է  առաջին 6 ամիսներին աշխատել, ապա  սիրիացի այդ ընտանիքի  կարիքները հոգալու է  թեմը: