Դեկտեմբերի 18-ի երեկոյան Վատիկանի սուրբ Պետրոսի հարապարակում վառել են  Սուրբ Ծննդյան  հսկայական տոնածառի լույսերը:  Ինչպես միշտ տոնածառի հարևանությամբ տեղադրված է  Սուրբ Ծնունդը  պատկերող դեկորացիաները: 25 մետր բարձրություն ունեցող եղևնին  Վատիկան են ուղարկել գերմանական Բավարիայից, իսկ Սուրբ Ծննդյան  մսուրը ներկայացնող  դեկորացիաները պատրաստվել են  Իտալիայի հյուսիսային  Տրենտո  թեմում: Նշենք, որ եղևնին և Սուրբ Ծննդյան մսուրը  նվեր են տրվել Պապին  վերջերս  Բավարիայի և Տրենտոյի  պատվիրակությունների հետ Վատիկանում Պապի ունեցած հանդիպման ժամանակ: Ընդունելության  ընթացքում Պապը հանդիպել էր հիվանդ երեխաների հետ, ովքեր տոնական եղևնու համար զարդեր և խաղալիքներ են  պատրաստել: