Վատիկանում կայացել է << Հարություն>> ֆիլմի նախնական  ցուցադրությունը  

//Վատիկանում կայացել է << Հարություն>> ֆիլմի նախնական  ցուցադրությունը  

Վատիկանում կայացել է << Հարություն>> ֆիլմի նախնական  ցուցադրությունը  

 

Փետրվարի սկզբին Վատիկանում կայացել էր ամերիկյան   նոր` <<Հարություն>> գեղարվեստական ֆիլմի նախնական ցուցադրությունը: Ֆիլմի գլխավոր դերակատարներ Ջոզեֆ Ֆայնսը և Մարի Բոտոն այցելել էին Վատիկան և հանդիպել Ֆրանցիսկ I Պապի հետ: Բրիտանացի հայտնի դերասան  Ջոզեֆ Ֆայնսը կատարել է  հռոմեացի հարյուրապետի դերը, իսկ արգենտինական ծագումով   իսպանացի դերասանուհի Մարիա Բոտոն`  Մարիամ Մագդաղենացու: Հանդիպման ժամանակ Ֆայնսի հետ էր եղել նրա դուստրը: Պապը համբուրել էր աղջնակի ճակատը:Կաթոլիկ Հովվապետի հետ հանդիպումից հետո դերասանները կիսվել էին իրենց տպավորություններով: << Հիանալի էր: Երբ հանդիպեցի Պապին, ապա հուզմունքից  ոչ մի բառ չկարողացա արտաբերել, ուղղակի համբուրեցի նրա ձեռքը>>-ասել էր Մարիա Բոտոն,  իսկ Ջոզեֆ Ֆայնսը նշել էր. <<Ինձ համար մեծ պատիվ է  հանդիպել Պապի հետ >>: Նշենք, որ ԱՄՆ-ում <<Հարություն>>  ֆիլմի պրեմիերան կայանալու է փետրվարի 19-ին: Ֆիլմը  պատմում է Հիսուսի հարությունից հետո 40 օրերի մասին: Գլխավոր հերոսը հռոմեացի  անհավատ  հարյուրապետն է: Նա Պոնտացի Պիղատոսի  կարգադրությամբ  սկսում է  ստուգել Հիսուսի հարության վերաբերյալ տարածված լուրերը և փորձում է  գտնել  Քրիստոսի մարմինը:  Ֆիլմի հեղինակները առավելագույնս փորձել են  հավատարիմ մնալ պատմական իրադարձություններին: Ռեժիսորը Քևին Ռեյնոլդսն է, իսկ պրոդյուսերը  Միք  Լիդելը: Քրիստոնեական ֆիլմերի և հեռուստատեսության  ամերիկյան  հանձնաժողովի նախագահ Թեդ Բաերը  << Հարություն>> ֆիլմի համար ասել է.<<Հզոր, հետաքրքիր կինոնկար է, որը բացահայտում է այդ մեծագույն  իրադարձության ազդեցությունը պատմության վրա>>:

By | 2016-02-09T14:00:47+00:00 February 9th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն